Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

27 օգոս 2024 16:13

Կալանավորելով Պավել Դուրովին, ցույց տվեցին, որ Telegram-ը հուսալի մեսենջեր է տեղեկատվական անվտանգության առումով

Կալանավորելով Պավել Դուրովին, ցույց տվեցին, որ Telegram-ը հուսալի մեսենջեր է տեղեկատվական անվտանգության առումովՖրանսիայի իշխանությունները, կալանավորելով Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին, ցույց տվեցին, որ Telegram-ը հուսալի մեսենջեր է տեղեկատվական անվտանգության առումով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է այս հարթակի օգտագործմանը, այն շատ հարմար է, այն իսկապես պաշտպանված է, համենայն դեպս, եթե կասկածներ կային, հիմա, երբ Դուրովին ակնհայտորեն տարել են ինչ-որ մեկի խորհրդով և սպառնացել սարսափելի պատժով, ըստ երևույթին, ակնկալելով մուտք ունենալ գաղտնագրման կոդերին, հիմա արդեն ֆրանսիացիների գործողություններով ապացուցվել է, որ Telegram-ն իսկապես հուսալի և հանրաճանաչ ցանց է»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության կողմից Telegram-ի հետագա օգտագործման մասին հարցին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր