Հայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարար          5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել       Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում    

29 օգոս 2024 09:37

Օրակարգում Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է. նրան փոխարինող չեն գտնում. «Ժողովուրդ»

Օրակարգում Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է. նրան փոխարինող չեն գտնում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական իշխանությունների օրակարգում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է դրված. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դեռեւս անցած ամիս են ցանկացել «ազատվել» նրանից, սակայն չեն կարողանում համապատասխան փոխարինող գտնել:

Իսկ ինչի՞ց է դժգոհ քաղաքական իշխանությունը. բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ընդդիմանում է քաղաքական իշխանությունների որոշ պահանջներ կատարել, բացատրում է, որ «այդպես չի կարելի», չի կարող այս կամ այն հրահանգը իրականացնել, ինչն էլ, իհարկե, քաղաքական իշխանությունների սրտով չէ, եւ նոր պրոբլեմ է դարձել նրանց համար:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կարեն Անդրեասյանից մեկնաբանություն ստանալ տեղեկության վերաբերյալ, մեզ պատասխանեցին ԲԴԽ-ից՝ հայտնելով. «Բամբասանքներն ու փողոցային ասեկոսեները անհարմար է ոչ միայն մեկնաբանելը, այլ նույնիսկ հրապարակելը»:

Մենք կսպասենք իրադարձությունների զարգացմանը՝ գործընթացները մեկը մյուսից զանազանելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր