Իրանի դիվանագիտությունը խիստ պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքին» աջակցող ՌԴ վերջին դիրքորոշումներին

«Իրանի դիվանագիտությունը խիստ պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքին» աջակցող ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին»,- հավելել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարելի անցնել որևէ սպառնալիքով։
Մալեքին քննադատել է Ռուսաստանի երկակի ստանդարտները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված նրա մղումը որակել է որպես «հարված թիկունքից», որը բացարձակապես անընդունելի է Իրանի համար։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Իրանից կոշտ պատասխան ստացավ Պարսից ծոցի երեք իրանական կղզիների հարցով իր դիրքորոշումից հետո, և նույն պահվածքը կկրկնվի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։