Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բախվել են «Ford»-ը և «GAZ-53»-ը          ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է արել Իրանին համոզել, որ չփակի Հորմուզի նեղուցը       Հունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

16 սեպ 2024 12:23

Ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը, որում Ֆրանսիայի աջակցությունը շատ բարձր ենք գնահատում

Ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը, որում Ֆրանսիայի աջակցությունը շատ բարձր ենք գնահատումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն և կարևորել Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ անվտանգության ու տնտեսության ոլորտներում: «Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, և այս ճանապարհին, իհարկե, Ֆրանսիայի աջակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է նաև ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի պատրաստակամությունը:

Ստեֆան Սեժուրնեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես շեշտել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացման կարևորությունն անվտանգության ու տնտեսության բնագավառներում: «Ֆրանսիան Հայաստանի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին, մենք նաև բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի ամրապնդվեն հարաբերությունները մեր երկու ժողովուրդների միջև»,- նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր