Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 սեպ 2024 23:17

Եթե նման այլ որոշում կայացվի, կարող է հանգեցնել վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման էական վերանայման

Եթե նման այլ որոշում կայացվի, կարող է հանգեցնել վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման էական վերանայմանՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դաննիգանի հետ։

Հանդիպմանը Կողախիձեն մտահոգություն հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի երեկվա որոշման առնչությամբ, որը նախատեսում է պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ոստիկանների համար։

«Այս որոշմամբ ամերիկյան կողմը մոտեցել է կրիտիկական մի կետի, որը, եթե նման այլ որոշում կայացվի, կարող է հանգեցնել վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման էական վերանայման», - ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Միացյալ Նահանգները սահմանափակումներ էր մտցրել Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբ՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոտնահարելու համար։

Վրաստանից արձագանքել են, որ այդ անձանց դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները միջամտություն են երկրի խորհրդարանական ընտրություններին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր