Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 4-5, աստիճնաով, եղանակն առաջիկա օրերին          Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ, բայց Թեհրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային մշակումներից       Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերшզմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը իրանական նորամուծություն է    

30 սեպ 2024 10:27

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կմեկնի Իրան, բանակցություններ կվարի Իրանի ղեկավարության հետ

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կմեկնի Իրան, բանակցություններ կվարի Իրանի ղեկավարության հետՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 30–ին պաշտոնական այցով կմեկնի Իրան Իսլամական Հանրապետություն։ Հայտնում է Ռիա Նովոստին։

Ինչպես տեղեկացրել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից, Միշուստինը բանակցություններ կվարի Իրանի ղեկավարության հետ:

«2024 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն և բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-իրանական համագործակցության ամբողջ հատվածը:

Հատուկ ուշադրություն կդարձվի տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր