Մայիս ամսվա աստղագուշակ կենդանակերպի նշանների համար          Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը, զոհ և վիրավորներ կան       Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը    

05 նոյ 2024 11:46

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Տիգրան Բալայանը uպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Տիգրան Բալայանը uպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանիցՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատում է՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։

«Մեր հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են հնչել, որի վերաբերյալ հայտնել ենք բելգիական կողմին հայտագրով, ինչպես նաև Եվրամիությանը։ Եվ այդ հարցով հետաքննում է տեղի ունենում»,- ասել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Politico պարբերականն էր հայտնել, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի դեմ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր