Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

06 նոյ 2024 12:28

Տեսանյութ.Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասինԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իրեն նախագահ է հայտարարել: Նա այս մասին ասել է Վեսթ Փալմ Բիչում իր աջակիցներին, գրում է cnbc.com-ը:

«Մենք պատրաստվում ենք օգնել մեր երկրին ապաքինվել: Մենք պատրաստվում ենք մեր երկրի վերաբերյալ ամեն ինչ շտկել: Այս երեկո մենք պատմություն կերտեցինք: Սա իսկապես կլինի Ամերիկայի ոսկե դարաշրջանը», -ասել է Թրամփը Վեսթ Փալմ Բիչում իր աջակիցներին:

Աղբյուրը նկատում է, որ ո՛չ Թրամփը, ո՛չ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսը չեն ապահովել  հաղթելու համար անհրաժեշտ ընտրական կոլեգիայի 270 ձայնը:

Սակայն ըստ Fox News-ի հաշվարկների՝ Թրամփը հավաքել է ընտրիչների 277 ձայն, Հարրիսը` 226: Վերջնական արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր