Դեռ հայտնի չէ Պուտինը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին          Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ       Հակամարտությունների դադարեցման մասին Թրամփի թեզը ենթադրում է, որ պետք է լինեն կոնկրետ գործողություններ    

06 նոյ 2024 13:09

Հակամարտությունների դադարեցման մասին Թրամփի թեզը ենթադրում է, որ պետք է լինեն կոնկրետ գործողություններ

Հակամարտությունների դադարեցման մասին Թրամփի թեզը ենթադրում է, որ պետք է լինեն կոնկրետ գործողություններԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայում դիմելով իր աջակիցներին, ասել է, որ դադարեցնելու է պարտերազմները:

«Ես պատերազմներ չեմ սկսելու, այլ դադարեցնելու եմ դրանք», - ասել է նա:

Այս հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Հակամարտությունների դադարեցման անհրաժեշտության մասին Թրամփի թեզը ենթադրում է, որ դրա համար պետք է լինեն կոնկրետ գործողություններ»,-ասել է նա:

Նշենք, որ համաշխարհային առաջնորդներն ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին շնորհավորել են հաղթանկի կապակցությամբ: 

Հանրապետական թեկնածուին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր