Տեսանյութ.Անմահ հերոս Հայկ Խաչատրյանի անվան եկեղեցու օծումը տեղի կունենա հայրենի Օրգով գյուղում

2020 թվականի հոկտեմբերի 16-ին Տիգրանավանում թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից Հայկը ծանր վիրավորում է ստանում և տեղափոխվում հիվանդանոց։ 27 օր բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, ցավոք կյանքը փրկել չի հաջողվում՝ նոյեմբերի 11-ին Հայկը անմահանում է։
Հայկ Խաչատրյանին հուղարկավորում են հայրենի Օրգով գյուղի գերեզմանատանը, որտեղ էլ կառուցվում է հերոսի անվամբ եկեղեցին՝ Սուրբ Աբգար անվամբ։
Նոյեմբերի 17-ին, ժամը 13։00-ին Օրգով գյուղում տեղի է ունենալու անմահ հերոս Հայկ Հայկի Խաչատրյանի անվան եկեղեցու օծման արարողությունը:
Լուսաբանման համար լրատվամիջոցներին կտրամադրվի փոխադրամիջոց՝ Երևանից դեպի Օրգով և հետադարձ ուղղությամբ։
Մանրամասների համար կարող եք կապ հաստատել 044208400 համարով: