Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում          Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել       Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը    

22 նոյ 2024 20:33

Պուտինն ու Թրամփը Ուկրաինայի հարցով կնստեն բանակցությունների սեղանի շուրջ

Պուտինն ու Թրամփը Ուկրաինայի հարցով կնստեն բանակցությունների սեղանի շուրջ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը  կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով Cadena SER-ին:

«Ամեն ինչ ցույց է տալիս, որ Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, և «ճաշացանկում» կլինի Ուկրաինան: Վերջերս ես Ուկրաինայում էի և խոսում էի (Վլադիմիր) Զելենսկու հետ այս հնարավորության մասին, և նրա համար պարզ է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից պատրաստված որոշումը մի բան է, որը նա չի ընդունի, և դա հասկանալի է»,- ասել է Բորելը Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ եվրոպական երկրների մեծ մասը, թեև ոչ միաձայն, բայց պատրաստ են շարունակել օգնություն ցուցաբերել Կիևին: Բացի այդ, ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ինքը միշտ կողմ է եղել Ուկրաինային թույլ տալ զենք օգտագործել Ռուսաստանի խորքը հարձակվելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր