Միանշանակ աջակցում եմ Սամվել Կարապետյանին          Մերժելի է Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները       Չեն կարողանում հակա բան գտնել, կապում են մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք    

23 նոյ 2024 11:10

Արտակարգ դեպք Արարատի մարզում, 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

Արտակարգ դեպք Արարատի մարզում, 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոնSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին են զանգահարել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից հայտնել են, որ մեկ շաբաթ առաջ Մասիս քաղաքի Նոր թաղամասի շենքերից մեկում վառարանի խողովակին ձեռք տալու ժամանակ այրվածք ստանալու հետևանքով «կոնտակտային ջերմային այրվածք զույգ դաստակների շրջանում, 2-րդ, 3-րդ աստիճան 2 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ երեխան Արարատի մարզի բնակիչ 1-ամյա Գ․ Հ․-ն է։

Պարզվել է նաև, որ նոյեմբերի 11-ին ժամը 14։30-ի սահմաններում մայրիկի անուշադրության հետևանքով Գ. Հ․-ն ձեռքերով հպվել է տանը տեղադրված գազի վառարանին, որի հետևանքով ստացել է նշված այրվածքները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր