Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

30 նոյ 2024 09:25

ՔՊ-ում «կարկամել» են, հետո շունչները պահած սպասել են «կինոյի». «Հրապարակ»

ՔՊ-ում «կարկամել» են, հետո շունչները պահած սպասել են «կինոյի»«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախօրեին կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին, որը վարել է Նիկոլ Փաշինյանը եւ զեկույցով հանդես եկել` կադրային փոփոխությունների թեմայով։ Կուսակցության կենտրոնական գրասենյակում ՔՊ-ականները, տեսնելով դահլիճ մտնող Աղազարյանին, ուղղակի «կարկամել» են, հետո, շունչները պահած, սպասել Փաշինյանի ժամանելուն՝ մտածելով, որ «կինո է լինելու»։

Հիշեցնենք, որ Աղազարյանը շուրջ երկու շաբաթ է՝ չի կատարում Փաշինյանի անօրինական «խնդրանքը» եւ վայր չի դնում մանդատը։ Սակայն Փաշինյանը ժամանել է, նկատել Աղազարյանին, նույնպես անակնկալի է եկել, հետո քննարկման ընթացքում ցուցադրաբար նայել է Աղազարյանի կողմը եւ խոսքում ակնարկներ արել` նրան ուղղված, բայց ուղիղ  ոչինչ չի ասել: Աղազարյանը մինչեւ վերջ մնացել է նիստին, չնայած` ելույթ չի ունեցել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր