Հայաստանը և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չի ունենա, ստիպված կլինի ընտրություն կատարել          Ադրբեջանը կարող է օգնել Ուկրաինային և Մոլդովային բավարարել Մերձդնեստրի բնակչության էներգետիկ կարիքները       Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամուրջի երթևեկությունը    

10 դեկ 2024 20:10

Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը դառնում է պարտադիր պահանջ

Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը դառնում է պարտադիր պահանջ Այսօրվանից ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ դառնում է պարտադիր պահանջ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․

թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է,

հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր