«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

17 դեկ 2024 10:12

Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասը և Եղվարդի խճուղին:

Երևան քաղաք՝
10։00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 3, 8, 11/2 շենքեր, Նորագավիթ թաղամաս, «Նոր Ուղի» կոլտնտեսություն, Արտաշատի խճուղի, Նորագավիթ թաղ. 13, 14, 16 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-16:00 Արցախի փ. 10, 10Ա, 14 շենքեր, Գարեգին Նժդեհի փ. 58 շենք (բն. 14-34),

11։00-17:00 Կ․Ուլնեցի փ. 4/7 շենք, Լեփսուսի փ. 11,14,16 շենքեր, թիվ 136 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ․ Մկրտչյան փ. 1 շենք, Դեղատան փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Թումանյան թաղ. 10, 11, 12, 12/1, 12/2, 13/1, 13/2, 13/3, 46 շենքեր, «Հայռուսկոգեներացիա» ՓԲԸ, հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝
11։00-17:00 Մրգաստան, Դաշտ, Ամբերդ, Աղավնատուն և Լեռնամերձ գյուղեր,

Արարատի մարզ՝
10:30-12։30 Արտաշատ քաղաք` Նար-Դոսի, Երևանյան, Րաֆֆու, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզ՝
11:00-16:30 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 34, 35, 36, 37 փողոցների բաժանորդներ, Պարույր Սևակի, Արաբկիր, Ն․ Ավետիսյան, Սեդրակ Ջալալյան, Ա․ Հարությունյան, Ա․ Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազի, Խաչանովի և Վահան Տերյան փողոցներ, Գարեգին Նժդեհի փ. 1, 3, 5, 9, 9/1 շենքեր, Վազգեն Սարգսյան փ. 5, 7, 9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոցի 1-ին փակուղի,

11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 2, 3, 4 միկրոշրջաններ մասնակի, Գեղաշեն և Զովք գյուղեր, Ջրվեժի Ամառանոցներ մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝
10։00-11:00 Արծվանիստ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

10։30-12։30 Վարսեր համայնք մասնակի, Օժանդակ տնտեսություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00–12:00 Ծովինար բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11։00-14։00 Գետիկ, Մարտունի, Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան և Բարեպատ գյուղեր, «Էրիկ» ՓՀԷԿ,

12։00-15։00 Գագարինավան գյուղն ամբողջությամբ, «Գվեմիկ» ՍՊԸ-ին պատկանող ջերմոցային տնտեսություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13։00-15:00 Վարդենիկ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ:

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Նոր Ամանոս և Արագածոտն բնակավայրերի անխափան և հուսալի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով իրականացվում են վերակառուցման աշխատանքներ, որոնք ավարտին կհասցվեն ս.թ. դեկտեմբերի 26-ին։ Վերակառուցման աշխատանքների իրականացման ժամանակահատվածում նշված տարածքներում հնարավոր են էլեկտրամատակարարման ժամանակավոր ընդհատումներ, որոնց համար հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր