Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին    

17 դեկ 2024 12:52

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թուրքիան է կանգնած Ասադին տապալած զինված ապստամբների խմբի հետևում

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թուրքիան է կանգնած Ասադին տապալած զինված ապստամբների խմբի հետևումԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թուրքիան է կանգնած Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադին տապալած զինված ապստամբների խմբի հետևում: Նա պնդել է, որ Անկարան «անբարյացակամորեն գրավել է» իր հարևանին: Այս մասին գրում է Financial Times-ը:

Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «խելացի է և շատ կոշտ» և կարողացել է Անկարային դարձնել Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենակարևոր օտարերկրյա դերակատարը:

«Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած (Սիրիայի նոր իշխանությունների) հետևում, բայց ես գիտեմ՝ Թուրքիան է, նա է կանգնած այս ամենի հետևում: Նրանք դա ուզում էին հազարավոր տարիներ, և նա ստացավ դա: Մարդիկ, որոնք մտան Սիրիա, վերահսկվում են Թուրքիայի կողմից»,- ասել է Թրամփը։

Նա նաև հավելել է, որ «Թուրքիան պատրաստվում է պահել Սիրիայի բանալին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր