Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 դեկ 2024 14:46

Մենք արդեն կասեցրել ենք չորրորդ հեղափոխության փորձը. «ֆինիտա լա կոմեդիա»

Մենք արդեն կասեցրել ենք չորրորդ հեղափոխության փորձը. «ֆինիտա լա կոմեդիա»Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խոսելով վերջին օրերին երկրում բողոքի ակցիայի մասնակիցների ակտիվության նվազման մասին, օգտագործել է «ֆինիտա լա կոմեդիա» արտահայտությունը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք արդեն կասեցրել ենք չորրորդ հեղափոխության փորձը... Այս 4 ընդդիմադիր կուսակցություններն ու 10-ից ավելի ՀԿ-ները Ռուսթավելի պողոտայում չեն կարողանում նույնիսկ 800 մարդ հավաքել։ Ավարտվեց, «ֆինիտա լա կոմեդիա», ինչպես ասում են իտալացիները», - ասել է Կոբախիձեն ճեպազրույցում:

Նոյեմբերի 28-ին Վրաստանում բողոքի նոր ալիք է սկսվել։ Խորհրդարանի շենքի մոտ ամեն օր բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բողոքի առաջին շաբաթն ամենաբուռնն էր. որոշ ցուցարարներ պիրոտեխնիկա են կիրառել ուժայինների դեմ, որոնք, իրենց հերթին, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել։ Վերջին օրերին բողոքի ակցիաները դարձել են խաղաղ, իսկ իրավապահները դադարեցրել են իրենց հերթապահությունը հանրահավաքի վայրի մոտ։

Բողոքի պատճառ է դարձել Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգում չընդգրկել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ բյուջետային բոլոր դրամաշնորհներից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր