Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

18 դեկ 2024 18:06

Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական

Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայականՄշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությունը, կհեշտացնեն քաղաքացիների կյանքը

Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարորդի մոտ առկա չէ վարորդական իրավունքի վկայական, սակայն նա ունի վարելու իրավունք, և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չէ վարչական պատասխանատվության։

-Տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի, եթե անձը չունի վարորդական իրավունք, սակայն վարում է տրանսպորտային միջոց՝ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների համեմատությամբ արտոնյալ կարգավիճակում և վտանգում երթևեկության մյուս մասնակիցների կյանքը, ապա նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության։

-Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար կպարզեցվի ՀՀ-ում օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարելու կարգը։

-Կարգելվի գաղտնի փականով դանակների և համանման առարկաների վաճառքը անչափահասներին։

Նախագծերն առաջիկա օրերին կդրվեն շրջանառության մեջ։
Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ունեք նոր առաջարկներ, որոնք ձեր կարծիքով կլավարկեն հենց ձեր կյանքը, կարող եք ներկայացնել մեկնաբանություններում։
ՆԳՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր