Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ       Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով    

23 դեկ 2024 12:24

Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը` 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում. Արտակ Զաքարյանը՝ ԱԳՆ նախարարներին

Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը` 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում. Արտակ Զաքարյանը՝ ԱԳՆ նախարարներինՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը. «Հարգելի Վահան Փափազյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան, Էդվարդ Նալբանդյան, Զոհրաբ Մնացականյան, Արա Այվազյան, փաստորեն դուք որպես ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը «վերադարձնեք» Ադրբեջանին և 28 տարի շարունակ (1994թ-ից մինչև 2022թ.),  չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը: Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը` 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում: Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի»:
 
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը գրել էր. «1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր