Հրդեհ է բռնկվել Կարբիի ձորում, կրակի տարածման դեմ պայքարում են հանգստյան գոտու աշխատակիցները          Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար       Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել    

29 դեկ 2024 22:02

Ադրբեջանական ավիաընկերությունները կդադարեցնեն թռիչքները Ռուսաստանի տասը քաղաքներ

Ադրբեջանական ավիաընկերությունները կդադարեցնեն թռիչքները Ռուսաստանի տասը քաղաքներԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանձնարարել է հանրապետության ավիաընկերություններին անորոշ ժամկետով դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստանի տասը քաղաքներ՝ անվտանգության խնդիրների պատճառով։

«Մենք նաև դադարեցրել ենք ռուսական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստանի երեք քաղաքներից դեպի Ադրբեջան, ուստի մեր օդային հաղորդակցությունը տասը քաղաքների հետ այժմ դադարեցված է, և ես դեռ ասում եմ, որ այստեղ առաջին պլանում անվտանգության հարցերն են», - ասել է նա Ադրբեջանական AzTV հեռուստաալիքի եթերում:

Ալիևն ընդգծել է, որ Բաքուն միշտ առաջնահերթ է համարում իր քաղաքացիների անվտանգությունը, ինչի պատճառով էլ այժմ համապատասխան որոշում է կայացվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի հինգ անդամ և 62 ուղևոր։

Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր