Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը

Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր, որտեղ Աթանես Հ․-ն հայտնել է, որ 44-օրյա պատերազմից հետո 2023 թ․ ԼՂ պաշտպանության բանակի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ը բերել է Հայաստան:
Ավտոմեքենան հանձնվել է պահպանության ՀՀ Պաշտպանության նախարարությանը։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։