Ոստիկանապետ, ՆԳՆ փոխնախարար Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից          Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակը       Կրшկոցներ Երևանի Վարդանանց փողոցում գործող գարեջրատան դիմաց, հայտնաբերվել է ինքնшձիգի մի քանի պարկnւճ    

04 փետ 2025 20:11

Տեսանյութ.Դատախազությանը հորդորում ենք այս տեսանյութն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին. Հայկ Մարությանի գրասենյակ

Տեսանյութ.Դատախազությանը հորդորում ենք այս տեսանյութն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին. Հայկ Մարությանի գրասենյակՏեսանյութում երեւում է, թե ինչպես է ՔՊ-ին աջակցող «պապիկը» խիստ ագրեսիվ ձեւով հարձակվում իրեն նկարահանող լրագրողների վրա, հայհոյում եւ հարվածում է նրանց, բացահայտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրասենյակը, որը նաեւ տեսանյութն է տարածել:

«Ուշագրավ է, որ այս տեսանյութն ակտիվորեն տարածում են իշխանական քարոզչամիջոցները՝ փորձելով ցույց տալ, իբր «քաղաքացին» մերժում է բոյկոտը։

Ցավում ենք, որ մի քանի տարի առաջ ժողովրդի իրական աջակցությամբ իշխանության եկած ուժը այսօր մնացել է նմանների հույսին, որոնք հարնային վայրերում հարձակվում են մարդկանց վրա, հայհոյում են ու խոչընդոտում են լրագրողների աշխատանքը։ Սա ճիշտ նույն վիճակն է, որում գտնվում էր նախորդ իշխանությունը մոտ 10 տարի առաջ։

Դատախազությանը հորդորում ենք այս տեղանյութն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, հայտնաբերել այս «քաղաքացուն» եւ քրեական վարույթ հարուցել։

Բոյոկոտին միացած մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին խնդրում ենք չտրվել պրովոկացիաներին եւ շարունակել օրինական բոյկոտը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր