Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

22 փետ 2025 19:08

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է առաջիկա օրերին այցելել Իրան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է առաջիկա օրերին այցելել Իրան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է առաջիկա օրերին այցելել Իրան։ Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ հայտարարությունը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղին հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կժամանի հաջորդ շաբաթ: Նրա խոսքով՝ Լավրովի այցն ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև խորհրդակցությունների շարունակմանը. երկրները մտադիր են զարգացնել երկկողմ հարաբերությունները:

Դեկտեմբերին Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ռուսաստանի և Իրանի միջև պայմանագիրը կարձանագրի պաշտպանության ոլորտում համագործակցության ձգտումը: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ կողմերը պատրաստվում են համատեղ պայքարել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ, հակազդել բազմաթիվ այլ ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր