Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

27 փետ 2025 12:42

Բաքվում պահվողների տեղում կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, քանի դեռ մենք հավաքականորեն հանդուրժում ենք այս իշխանությանը

Բաքվում պահվողների տեղում կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, քանի դեռ մենք հավաքականորեն հանդուրժում ենք այս իշխանությանըՌուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի կամ Լևոն Մնացականյանի տեղում` Բաքվում գերության մեջ կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը: Այս մասին  Ֆեյսբուքի իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: 

«Որովհետև մենք այլևս պաշտպանված չենք մեր պետության կողմից:

Ու էդ վտանգը հավերժ կախված է լինելու բոլորիս վրա, քանի դեռ մենք հավաքականորեն հանդուրժում ենք այն իշխանությունը, որ հանգիստ շարունակում է տիրել` կարծես ոչինչ չկա ու «որպես բարի կամքի դրսևորում» հերթական զիջումն անում թուրք-ադրբեջանական կողմին:

Իրենք մեզ բոլորիս վաղուց զիջել են, հիմա մաս-առ-մաս թուրքերը վերցնում են:

Կփոխենք իրենց, վիճակը կտրուկ կփոխվի դեպի լավը: Չէ, ամենավատ սցենարն ուրեմն առջևում է:

հ.գ. հարցի բարոյական կողմին չեմ անդրադառնում: Դատում են մեզ բոլորիս ու եթե այսպես շարունակվեց, ասածս չի մնա միայն փիլիսոփայական մակարդակում»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր