ՄԱԿ-ն էլ պետք է հասկանա՝ այն ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց իր համար          ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը       Տեսանյութ.Սո՛ւս մնացեք, հիմար բաներով դուք եք խաբել այս տարիների ընթացքում․ Լևոն Քոչարյան    

14 մար 2025 14:09

Տեսանյութ.Սո՛ւս մնացեք, հիմար բաներով դուք եք խաբել այս տարիների ընթացքում․ Լևոն Քոչարյան

Տեսանյութ.Սո՛ւս մնացեք, հիմար բաներով դուք եք խաբել այս տարիների ընթացքում․ Լևոն ՔոչարյանԱդրբեջանի հետ կապված կա վստահության պակաս, բազմաթիվ խախտումների մասին կարող ենք խոսել, թեկուզ նոյեմբերի 9-ի և 10-ի պայմանավորվածությունն, որը կրկին խախտվեց Ադրբեջանի կողմից, մենք շատ մեծ թերահավատություն ունենք այդ երկրի նկատմամբ։ Այս մասին խոսել է պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Շատ բնական է, որ ցանկանում ենք իմանալ, թե ինչով է պայմանավորված այն լավատեսությունն, որը դուք ունեք, պետք է վստահ լինենք, որ այս գործընթացում մենք չենք զիջելու ինչ-որ բաներ, որը հետո շատ դժվար է լինելու հետ բերել։ Սահմանազատման գործընթացի հետ կապված, մենք դեմ չենք, բայց պետք է կարևորենք փոխվստահությունն, որը այս երկրի դեպքում չկա»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորն հավելեց, որ սահմանազատում պետք է լինի միայն այն դեպքում, երբ վստահ լինենք, որ Ադրբեջանն էլ կգնա փոխզիջումների, ինչպես մենք․ «Այդ երկիրը միշտ պայմաններ ու պայմանավորվածություններ խախտողի դիրքում է, եթե վստահ լինենք, որ իր զորքերը հետ կգնան, նշված հատվածներից, մենք էլ հետ կգնանք, մենք դեմ չենք, պարզապես կան մտավախություններ, քանի որ միակողմանի դրույթների կատարման դեպքում, մենք միայն կկորցնենք։ Զուգահեռ տեսնում ենք այնտեղ անցկացվող խայտառակ դատավարությունն, ու այստեղ մենք պետք է հավանատանք, որ անկեղծորեն խաղաղություն են ուզում, կներեք, բայց այդ ամենին դժվար է հավատալ»,-նշեց Լևոն Քոչարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր