ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

«Ճանապարհ բացում Հայաստանի Հանարապետության անկախության և պետականության վերացմանը: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է չորս հայտնի երկրների մեջտեղում, Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է և, եթե այդ չորս սահմանից մի կողմը չես ճանաչում, չես ճանաչում նաև քո գոյությունը:
Այս պարզագույն բաները չհասկանալը անհնար է, այս ամենը հասկանալով ասելը, պնդելը, քարոզելը հինգերորդ շարասյանը և թշնամուն բնորոշ քայլ է:
Այլ մեկնաբանություն չկա և չի կարող լինել:
Հ.Գ. ի դեպ Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ ՉԻ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: