Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում          Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավորվել է հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն       Եթե իրանական ներկայիս վարչակարգն ի վիճակի չէ Իրանը կրկին մեծացնել, ինչո՞ւ չլինի վարչակարգի փոփոխություն    

18 մար 2025 13:11

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Skoda»-ն ու «GAZ» բեռնատարը, կա 1 զոհ և վիրավորներ

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Skoda»-ն ու «GAZ» բեռնատարը, կա 1 զոհ և վիրավորներՄարտի 18-ին՝ ժամը 00:02-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից  տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին բախվել են «Skoda» մակնիշի ավտոմեքենան և «GAZ» մակնիշի բեռնատարը. «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «GAZ» մակնիշի բեռնատարը, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ, «Skoda» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր