Ես ասել եմ, որ իմ հայ ժողովրդի մեջ չունեմ թշնամի, Ես հանուն ճշմարտության եմ ապրում, բոլորն ինձ գիտեն          Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին       Զելենսկին ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց նա հասկանում է, որ երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ    

27 մար 2025 14:01

Ինչ-որ քրեական գործեր են հարուցվում հորս, տղայիս վրա, ոնց հասկանում եմ՝ հայտնի շիբինի գործն է

Ինչ-որ քրեական գործեր են հարուցվում հորս, տղայիս վրա, ոնց հասկանում եմ՝ հայտնի շիբինի գործն էԱռավոտից իրականացվող խուզարկությունները կապված են  ընտրությունների հետ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը։

«Ընտրություններին մոտ երեք օր է մնացել։ Ինչ-որ քրեական գործեր են սարքում հորս վրա, տղայիս վրա, ոնց հասկանում եմ՝  հայտնի շիբինի գործն է։ Ես գործի մասին չեմ ծանուցվել, սպասում եմ՝ փաստաբանը գա»,-նշեց նա:

Գրիգորյանը մանրամասնեց, որ մարտի սկզբին որպես պատգամավոր փողոցներ են շիբինապատել, ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։

«Ոչ մի խնդիր չկա, սա աշխատելու է իրենց դեմ, ոչ մի ճնշվածություն չկա։ Մենք սովոր ենք, ես ասել եմ, մշտապես ընտրություններից առաջ իմ, իմ թիմի, իմ ընտանիքի անդամների դեմ արվել է, այնպես սովորական բան է»,-ընդգծեց թեկնածուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր