Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

27 մար 2025 15:29

Շիրակի ԱԱԾ ղեկավար Սարիկ Մինասյանի եղբայրը չի գնացել արձակուրդ, որովհետև ներգրավված չէ քարոզարշավին

Շիրակի ԱԱԾ ղեկավար Սարիկ Մինասյանի եղբայրը չի գնացել արձակուրդ, որովհետև ներգրավված չէ քարոզարշավինՇիրակի ԱԱԾ ղեկավար Սարիկ Մինասյանի եղբայրը չի գնացել արձակուրդ, որովհետև ներգրավված չէ քարոզարշավին և ընտրական որևիցե պրոցեսների մեջ: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«Չէ՛, ինքն իր տեղում է, ինքը շարունակում է իր ծառայությունները մատուցել ՀՀ-ին: Եթե ԱԱԾ-ն որևէ անօրինական ազդեցություն ունենար այս ընտրական պրոցեսներին, մենք չէինք ունենա շատ թեկնածուներ ընդդիմադիր դաշտի, որոնք պետական ծառայողներ են, ունենք նաև թեկնածուներ, որոնք համայնքային ծառայողներ են։

Բոլորս էլ բարեկամներ ունենք և այստեղ բերել համեմատության մեջ դնել մեր թեկնածուի և իր բարեկամի կապը ընտրական պրոցեսների մեջ, այդքան էլ տեղին չեմ համարում»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր