Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

28 մար 2025 13:37

Տեսանյութ.Երկրաշարժի պատճառով Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում խուճապ է, տարհանում են բարձրահարկ շենքերի բնակիչներին

Տեսանյութ.Երկրաշարժի պատճառով Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում խուճապ է, տարհանում են բարձրահարկ շենքերի բնակիչներինԵրկրաշարժի պատճառով Թաիլանդի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են:

Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգ Թան Շինավատրան Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարել հարևան Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ 

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, մասնավորապես, կառուցվող շենք է փլուզվել, փլատակներում 43 մարդ է մնացել:

Բարձրահարկ շենքերում բնակվողներին կոչ են արել լքել իրենց տները: Հիվանդները տարհանվել են հիվանդանոցներից և տեղավորվել փողոցներ՝ շենքերից հեռու: Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկու անընդմեջ ցնցումներ են գրանցվել: Դրանք զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր