Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

07 ապր 2025 15:06

Պուտինը Facebook-ի և Instagram-ի հետ կապված օրենք է ստորագրել, որով արգելվում է այդ ռեսուրսների վրա գովազդ տարածել

Պուտինը Facebook-ի և Instagram-ի հետ կապված օրենք է ստորագրել, որով արգելվում է այդ ռեսուրսների վրա գովազդ տարածելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանում անցանկալի կազմակերպությունների ռեսուրսներով գովազդի տարածումը, գրել են ԶԼՄ-ները։

Ռուսաստանի Դաշնությունում անցանկալի և արգելված ռեսուրսներով գովազդն արգելող օրենքը տարածվում է Facebook և Instagram սոցցանցերի վրա։

Օրենքի ստորագրումից հետո՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, արգելվում է այդ ռեսուրսների վրա գովազդ տարածել։

Ֆիզիկական անձանց համար գովազդի համար պատասխանատվությունը կլինի 2 հազարից մինչև 2,5 հազար ռուբլի, պաշտոնյաների համար՝ 4 հազարից 20 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 100 հազարից 500 հազար ռուբլի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր