Ապրիլի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե Չինաստանը չչեղարկի ԱՄՆ հանդեպ պատասխան մաքսատուրքերը, ԱՄՆ-ն 50% լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի       Արցախյան շարժումը որևէ մեկը չի կարող փակել, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, Արցախյան շարժման առաջին շահառուն Արցախի ժողովուրդն է    

07 ապր 2025 15:34

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնըԱպրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մայրության և գեղեցկության տոնն է։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ 

«Այսօր տոնելով Աստվածածնի Ավետումը՝ մենք բոլորս մեր հայացքներն ենք ուղղում դեպի Սուրբ Կույսը և սովորում նրա օրինակով վստահել, հավատալ Աստծուն ու հնազանդվել Տիրոջ կամքին, որպեսզի արժանանանք հավիտենական անանց բարիքներին»,-ասաց Տեր Հայրը՝ շնորհավորելով Սուրբ Պատարագին ներկա մայրերին, կանանց ու օրիորդներին և հայցելով Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը նրանց համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր