Հունվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Հայաստանում գոյություն ունի հայեցողական արդարադատություն. ՄԻՊ       ՀՀ բոլոր քաղաքացիները վճարելու են 1 մլրդ դոլար, որ Փաշինյանը Թրամփի հետ 1 ֆոտո էլ ունենա, շատ թանկ են նստում Փաշինյանի ֆոտոները մեր վրա    

09 ապր 2025 13:26

ՀՀ-ում յուրաքանչյուր օր ՃՏՊ զոհ է դառնում միջինը մեկ մարդ, վիրավորվում՝ 16 մարդ

ՀՀ-ում յուրաքանչյուր օր ՃՏՊ զոհ է դառնում միջինը մեկ մարդ, վիրավորվում՝ 16 մարդԱԺ-ում ճանապարհային երթևեկության անվտանգությունը թեմայով լսումների ժամանակ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ըստ վիճակագրության տվյալների, համաշխարհային մասշտաբով ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տարեկան գրանցվում է մեկ 1.2 միլիոն մահվան դեպք, իսկ վրաերթերի թիվը հասնում է 50 միլիոնի, իսկ Հայաստանում վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։ 

«ՀՀ-ում տարեկան կտրվածքով, յուրաքանչյուր օր ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում միջինը մեկ մարդ, վիրավորվում՝ 16 մարդ: Չնայած՝ ենթակառուցվածքների և երթուղու կառավարման բարելավման ուղղված միջոցառումներին, արդյունքները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն և մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր