ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

09 ապր 2025 14:06

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ներառված են Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում:

Ֆորումը կանցկացվի ապրիլի 11-13-ը «Դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում» կարգախոսով՝ Էրդողանի հովանու ներքո։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցի շուրջ 4,800 ներկայացուցիչ148 երկրից, այդ թվում՝ 18-ը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։

«Ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ»,-հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր