Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

15 ապր 2025 14:07

Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է

Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում էՆա երբ մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է, ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին իր դեմքով հանդես գալ ընտրություններին, մասնակցել Հանրային հեռուստատեսության բանավեճին, որ նախատեսված է օրենքով, քարոզարշավ անցկացնել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը՝ «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»:

«Թող խոսի, իր դեմքով թող մասնակցի ընտրություններին ավելի մեծ լավություն մեզ արած չի լինի: Ինչ վերաբերում է այդ բառերին՝ «կապիտուլյանտ» և այլն, մենք արդեն ասել ենք՝ ինքն արդեն հայ ազգի կողմից մերժված եզակի անձնավորություն է: «Կապիտուլյանտն» էլ է ինքը, որովհետև այն ամեն ինչը, որ նա արել է Հայաստանի բանակի հետ, այն ինչ-որ արել են Ղարաբաղի հետ, կարծում եմ, այնպես չի, չէ՞, որ մի գիշերվա հետևանք էր 2020-ին տեղի ունեցածը»,-ասաց Սիմոնյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր