Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով    

18 ապր 2025 09:55

Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձել․«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձել․«Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ Անցած ուրբաթ Կապանի «Քարավան» ռեստորանում Նիկոլ Փաշինյանի հետ ճաշկերույթին մասնակցածներից ոմանք նկատել են, որ Փաշինյանը սնվում է բացառապես բուսական ծագման մթերքներով` միս եւ կենդանական ծագման այլ մթերք չի ուտում եւ անգամ ասել է այդ մասին։ Ճաշկերույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ չնայած շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու, բայց ոչ մեկը համարձակություն չի ունեցել նրանից ճշտելու՝ Փաշինյանը բուսակե՞ր է դարձել, թե՞ Պահք է պահում։

Հիշեցնենք, որ այժմ Հայ առաքելական եկեղեցով սահմանված պահոց շրջանն է` Մեծ Պահքը կավարտվի շաբաթ օրը։ Սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն քանի տարի է՝ ո՛չ Ճրագալույցի, ո՛չ էլ Հարության պատարագներին չի մասնակցում, քանի որ խզել է կապը Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հետ եւ անգամ տաղավար տոների պատարագներին եկեղեցի չի հաճախում` կաթողիկոսի եւ մյուս բարձրաստիճան հոգեւորականների «ինադու»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 18․ 04․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր