Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած          Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու       Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի    

18 ապր 2025 12:44

44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում

44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 27-ին հետևող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ես կասեմ օրը, դա կլինի սեպտեմբերի 27-ին հետևող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը: Սեպտեմբերի 27-ը քանի որ շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի լիագումար նիստը, կամ 30-ին, կամ դրա հաջորդ օրը լիագումար նիստում, Ազգային ժողովի նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում և օրը վերջնական կորոշվի: Ես կարծում եմ, որ օրը շատ կարևոր է հենց այդ օրը ներկայացվի և այդ օրը կներկայացվի լիագումար նիստի ընթացքում։ Կարծում եմ՝ զեկույցը կլինի գաղտնի բաժնում, գաղտնիության ծավալը այնքան մեծ է, որ համոզված եմ, որ նիստը կլինի փակ: Զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որպեսզի ամեն մեկը զեկույցից բխող եզրակացությունների հետ կապված գան եզրահանգումների հանգեն»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր