Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը          Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 22-ի համար    

22 ապր 2025 09:50

Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ»

Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հնարավորության շուրջ: Արտաքուստ սա տարօրինակ կարող է թվալ՝ հաշվի առնելով Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև տարբեր սոցհարցումների տվյալները, որոնց համաձայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հազիվ հասնում է 9-10 տոկոսի:

Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ հենց այստեղ էլ «թաքնված է շան գլուխը»: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա հայտնվել է «մուրճի ու զնդանի» միջև: Ներսում վարկանիշը հասել է պատմական մինիմումի, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ակնհայտորեն տապալվելու է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց պահանջներն ավելի ու ավելի են շատացնում, իսկ ճնշումներն՝ ուժեղացնում: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի համար արտահերթը կարող է դառնալ «փրկօղակ» այն համատեքստում, որ ոչ թե ձգտեն «վերահսկիչ» փաթեթի, այլ ընդհակառակը՝ հասնեն մոտավորապես Գյումրու պատկերին: Ճիշտ է, նույնիսկ «բլոկ» փաթեթ ունենալու համար անհրաժեշտ կլինի սատելիտ 1-2 ուժի անցկացնել խորհրդարան, բայց այդպիսով միասնական ջանքերով կապահովեն գոնե 40 տոկոս, կմնան «ջրի երեսին» և ամբողջ «կուժն ու կուլան» կջարդեն հաղթած և իշխանություն վերցրած (թեկուզ էլի կոալիցիոն սկզբունքով) ընդդիմության գլխին:

Միակ խնդիրն այն է, որ արտահերթի համար պետք է վարչապետը հրաժարական տա, երկու անգամ չընտրվի, և ԱԺ-ն լուծարվի: Նման փորձ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ունի, բայց այս անգամ մտահոգություններ կան: Բանն այն է, որ, ամենայն հավանականությամբ, այդ դեպքում խորհրդարանական ընդդիմությունը թեկնածու կառաջադրի, և ներքին ու արտաքին ճնշումների արդյունքում գուցե մոտ 20 քպական լքի թիմը, և վարչապետ ընտրվի ընդդիմադիր թեկնածուն: Կան տեղեկություններ, որ մայիսի 9-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նաև այս թեմայով է փորձելու հասկանալ ՌԴ մտադրությունները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր