Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

24 ապր 2025 15:05

Ես կարծում էի Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի հեշտ կլիներ, պարզվում է՝ ավելի դժվար է

Ես կարծում էի Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի հեշտ կլիներ, պարզվում է՝ ավելի դժվար էՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի միջնորդական ջանքերի ընթացքը:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը պատրաստ է, և շատերն են ասել, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի: Եվ ես կարծում եմ, որ մենք համաձայնության ենք եկել Ռուսաստանի հետ: Մենք պետք է համաձայնության գնանք Զելենսկու հետ: Ես կարծում էի, որ Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի հեշտ կլիներ, պարզվում է՝ ավելի դժվար է... Բայց ես կարծում եմ, որ մենք գործ ունենք երկու կողմերի հետ: Հուսով եմ, որ նրանք դա կանեն, քանի որ ես ուզում եմ փրկել իրավիճակը»,-հավելել է Թրամփը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր