Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

24 ապր 2025 16:42

Հայաստանը դուրս չի եկել, կանգնեցրել է իր մասնակցությունը, ասել, որ գնացել են կամ գնում են, այդպիսի հարց չկա դրված

Հայաստանը դուրս չի եկել, կանգնեցրել է իր մասնակցությունը, ասել, որ գնացել են կամ գնում են, այդպիսի հարց չկա դրվածՀայաստանը դուրս չի եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ТАСС-ը։

«Հայաստանը դուրս չի եկել, դադարեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին: Ասել, որ գնացել են կամ գնում են, նման հարց դրված չէ»,- ասել է Տասմագամբետովը։

ТАСС-ը հիշեցնում է, որ հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանել բարձր մակարդակով։ Նրա խոսքով՝ Հայաստանը դե ֆակտո ոչ մի մասնակցություն չունի ՀԱՊԿ-ին, սակայն հանրապետությունը չի չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վերաբերյալ երկկողմանի որևէ փաստաթուղթ և դուրս չի եկել կազմակերպությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր