Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը       Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին    

02 մայիս 2025 13:30

«Նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է», Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր

«Նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է», Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետերԳյումրիի ավագանին հերթական նիստն է գումարել։ Նիստին մասնակցում է  նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, այդ թվում՝ Սարիկ Մինասյանը:

Օրակարգում է քաղաքապետի տեղակալների և մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների ընտրության հարցերը: 

Փոխքաղաքապետեր ընտրվեցին Ավետիս Առաքելյանը, ով Ղուկասյանի փեսան է և Գագիկ Մանուկյանը՝ Ղուկասյանի մտերիմ ընկերը:

ՔՊ-ն, որ կողմ էր քվեարկել հանձնաժողովի նախագահների և տեղակալների թեկնածությանը, ձեռնպահ քվեարկեց փոխքաղաքապետերի թեկնածությանը: 

Վարդան Ղուկասյանն էլ հայտարարեց. «Նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր