Տեսանյութ.Քեզ նորմալ պահի, չափերդ բոլոր անցել ես, հո չես գալու թքես. թեժ բանավեճ ԱԺ-ում          Տեսանյութ.Նստեք տեղներդ, ձեններդ կտրեք, վեր ընկի տեղդ, ներվերս չուտեք       Պատգամավորին օրական հատկացվում է 22 000 դրամ, պարեկին՝ 11 000, իսկ ՀՀ մարտական հենակետում անձրևին, ձյանը նստած պայմանագրայինին՝ 1 700 դրամ    

07 մայիս 2025 09:45

Փաշինյանը կնոջ շարֆ է նվեր ստացել Վիետնամի ԱԺ նախագահի կողմից. «Ժողովուրդ»

Փաշինյանը կնոջ շարֆ է նվեր ստացել Վիետնամի ԱԺ նախագահի կողմից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Փաշինյանի հետ հանդիպմանը ձեռնունայն չի եկել։

Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը Փաշինյանին կնոջ շարֆ է նվիրել։

Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի»՝ շարֆն արժեցել է 45 հազար 312 դրամ։ Վարչապետի ստացած կնոջ շարֆը պատրաստված է բամբուկից եւ զարդանախշ տուփով է եղել։

Բացի շարֆից՝ Փաշինյանին Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը նվիրել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի շենքի 3D մոդելը՝ պատրաստված մետաղից։ Այն պատրաստված է եղել վիետնամական Qua Quy ընկերության կողմից եւ արժեցել է 45 հազար դրամ։

Կարող ենք ենթադրել, որ կնոջ շարֆը Աննա Հակոբյանի համար է եղել, իսկ մանրակերտը՝ Փաշինյանի, սակայն ինչպես հասկացանք, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը Փաշինյաններին պետք չի եկել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր