Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից

Պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հաղթանակի 80-ամյակը, սակայն իր ուղերձում որևէ անդրադարձ չկա Շուշիի ազատագրման օրվա առնչությամբ, Արտակ Բեգլարյան ասաց
«Ի՞նչ ասեմ, բնականաբար խիստ բարկացնող է, բայց զարմանալու ոչինչ չկա: Ես վստահ եմ, որ Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, թե դա մի քանի տարուց է, թե տասնամյակներից հետո, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու այդ նպատակի հետևից գնանք»: