Մայիսի 13-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Մայիսի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Գետարգելի եկեղեցու հարևանությամբ բախվել են «Լադա»-ն և «Opel»-ը․ կան վիրավորներ    

12 մայիս 2025 20:36

Գետարգելի եկեղեցու հարևանությամբ բախվել են «Լադա»-ն և «Opel»-ը․ կան վիրավորներ

Գետարգելի եկեղեցու հարևանությամբ բախվել են «Լադա»-ն և «Opel»-ը․ կան վիրավորներՄայիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Գետարգել գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Զոհրաբ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի և 54-ամյա Համլետ Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Զոհրաբ Գ․-ն, ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վոլոդյա Ռ․-ն տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Համլետ Հ․-ն՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր