Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած          Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Օգոստոսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 մայիս 2025 09:56

Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»

Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ ՄԱՍԿ վարչությունը ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Վերջինս ուղիղ եթերում անդրադարձել էր թեմային՝ հայտնելով իր համաձայնությունը։

Ավելի ուշ «Փաստի» լրագրողի տեսախցիկը ֆիքսել է Էդմոն Մարուքյանին ՀՀ վիզաների և անձնագրային վարչությունում։ Նա դիմում էր լրացնում վարչապետի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթերը ստանալու համար։

Հիշեցնենք, որ Մարուքյանը նաև ուղիղ եթերում զանգահարել էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին՝ հանդիպում առաջարկելով։

Գործընթացն ԱԺ-ում կարող է քննարկվել, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի ստորագրություն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ»   թերթի՝ 17․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր