Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է          Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը       Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ    

21 մար 2026 17:15

Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը

Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակըԳալստյան կիրակիին նախորդող շաբաթ օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը: 

Հայ Եկեղեցու առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից այս տոնը տարվա մեջ առաջինն է:

Ինչպես վկայում է Ագաթանգեղոս պատմիչը, երբ Տրդատ Գ Հայոց արքան հաջողությամբ դուրս է մղում թշնամիներին մեր հայրենիքից եւ նստում հոր՝ Խոսրովի մահից հետո թափուր մնացած գահին, նրա հետ Հայաստան է վերադառնում նաեւ քրիստոնեական կրթություն ստացած Գրիգոր իշխանը, որն իր հավատի զորությամբ եւ կենդանի նահատակությամբ պիտի դառնար Հայոց երկրորդ Լուսավորիչը Հայ Եկեղեցու հիմնադիրներ Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալներից շուրջ 250 տարի հետո:

Հրաժարվելով երկրպագել Անահիտ դիցուհուն՝ Գրիգոր Լուսավորիչը ենթարկվում է սոսկալի չարչարանքների, բայց հավատարիմ է մնում Աստծուն՝ աշխարհի Փրկչին, եւ արքայի կամքով նետվում է Արտաշատի մոտ գտնվող մահապարտների համար նախատեսված վիրապը, ուր մնում է 13 տարի:

Այնուամենայնիվ Գրիգոր Լուսավորիչը իրականացրեց հայոց դարձը դեպի Քրիստոս և դարձավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին հայրապետը։ 
 
Նա մի ողջ երկիր քրիստոնեացրեց այն ժամանակներում, երբ դրան դեմ էր աշխարհը, երբ քրիստոնեությունն ընդունելով՝ Հայաստանը կանգնում էր լուրջ վտանգի առաջ՝ դառնալով գերտերությունների թիրախը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր