Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով    

17 մայիս 2025 09:28

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի ՀՀ-ից․ «Հրապարակ»

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի ՀՀ-ից․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Որոշ տեղեկություններով, Խաղաղության պայմանագրի տեքստում տեղ է գտել մոտավոր այնպիսի ձեւակերպում, որ մեր երկրում չի կարող որեւէ այլ պետության ռազմական ներկայություն առկա լինել: Իսկ դա նշանակում է, որ միջպետական այդ պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի երկրից։ Թե ինչպես է դա տեղի ունենալու, առայժմ հայտնի չէ, քանի որ 102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիում հիմնադրվել է 1995 թվականին՝ միջպետական պայմանագրով։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագիրն ի սկզբանե կնքվել էր 25 տարի ժամկետով:

2010 թվականին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի ժամանակ այն երկարաձգվել է եւս 49 տարով՝ մինչեւ 2044 թվականը։ Այդուհանդերձ, պայմանագրում այս կետի առկայությունը, մեր տեղեկություններով, մեծ վրդովմունք է առաջացրել ռուսական իշխանությունների մոտ, ու նաեւ դրանով էր պայմանավորված մայիսի 9-ին Փաշինյանի անփառունակ ընդունելությունն ու Պուտինի ընդունելությանը չարժանանալը: Երկօրյա այցով Մոսկվա մեկնած Նիկոլ Փաշինյանն այդպես էլ երկկողմ հանդիպում չունեցավ ո՛չ Վլադիմիր Պուտինի, ո՛չ էլ ՌԴ ժամանած այլ երկրների ղեկավարների հետ։ Այնինչ, մինչ մայիսի 9-ի այցը, ի պատասխան քննադատությունների, նա ակնարկել էր, որ այցի նպատակներից մեկը հենց դա է։ Պուտինը, հիշեցնենք, տոնական միջոցառման մասնակից բոլոր պետությունների ղեկավարների հետ առանձին-առանձին հանդիպումներ ունեցավ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 17․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր