Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, սա չի նշանակում, որ մարդիկ գոհ են իրենց ապրած կյանքից

Նա նշեց, որ 2024 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ։
Նրա դիտարկմամբ՝ 2024 թվականի նոյեմբերին ՀՀ բոլոր ժամանակների գրանցված և աշխատանքով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել։ «Գրանցվել է 782 832 աշխատատեղ, որը 32 տոկոսով ավելի է 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշից։
2018 թվականի ապրիլին ՀՀ-ում միջին աշխատավարձը եղել է 173 996 դրամ, 2025 թվականի ապրլին՝ 304 992 դրամ: Միջին աշխատավարձի աճը կազմել է 130 հազար դրամ կամ 70 տոկոս»,- ասաց Փաշինյանը:
«Նույն ժամանակահատվածում կուտակային գնաճը կազմել է 25 տոկոս: Սա թերևս մեզ կարող է օգնել պատասխանել հարցին, թե մարդիկ այսօր ավելի լա՞վ են ապրում քան 2018-ին էին ապրում: Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով: Այսինքն իրենց ապրածի կեսի չափով ավելի լավ են ապրում, ինչը սակայն չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ սա չի նշանակում, որ մարդիկ գոհ են իրենց ապրած կյանքից, քանի որ ուզում են ավելի լավ ապրել, որովհետև տեսնում են, որ այսօրվա Հայաստանում ավելի լավ ապրելը հնարավոր է։