ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները          Արզական-Բջնի ավտոճանապարհին բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա, կան տուժածներ       ՌԴ դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ռուս լրագրողների հետ    

30 հուն 2025 15:09

Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին, ներքին քաղաքականությանը

Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին, ներքին քաղաքականությանըՀպանցիկ հասցրեցի ծանոթանալ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը, ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկությունը ճիշտ և ամբողջական չէ: Այս մասին ԵՄ բարձ ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

«Եթե չեմ սխալվում պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը»: Կրկին, պարոն Լավրովի տեղեկությունները չեն համախպատասխանում իրականությանը, Հայաստանում չկա «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ»: Այն  ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար, վերաբերվում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից քաղաքական գործընթացներին խառնվելուն, մասնակցելուն:

Համաձայն մեր իրավապահ մարմինների՝ ոչ իրավական ձևով է եղել ցանկությունը մասնակցելու քաղաքական գործընթացներին այն է՝ ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելը կամ նախաձեռնելը: Կրկին ուզում եմ ընդգծել՝ սա իրավական պրոցես է և ՀՀ ներքին գործն է, և պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին, ներքին քաղաքականությանը»,- ասաց ԱԳ նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր