Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 27-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Մարտի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 հուլ 2025 15:01

Երկրին շուտով կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ, եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ կարող են անհանգստություն զգալ

Երկրին շուտով կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ, եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ կարող են անհանգստություն զգալԵրկրին շուտով կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի մասնագետները։

Գեոմագնիսական խանգարումների առավելագույն ուժգնությունը կկազմի ինը բալից ութ բալ։ Թե որքան կտևի մագնիսական փոթորիկը, դեռևս անհայտ է։

Գեոմագնիսական փոթորկի աղբյուրը կլինի Արեգակից եկող հզոր պլազմայի արտանետումը՝ երկու բռնկումների պատճառով, որոնք նախավերջին հզորության մակարդակն են։

Նման իրավիճակը կարող է տարբեր ախտանիշներ առաջացնել եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն մարդկանց մոտ։

Մասնավորապես, կարող են լինել գլխացավ, գլխապտույտ, թուլություն, սրտխառնոց, հոդերի ցավ և քնի խնդիրներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր